13 04 2023

Որակի վերահսկողությունը նաև պետության պարտավորությունն է․ ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել ոլորտին հատկացված միջոցները․ Մինասյան



«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որակի ենթակառուցվածքների ոլորտին վերաբերող մի շարք դիտարկումներով, հրավիրեց էկոնոմիկայի նախարարի ուշադրությունը ․

«Որակի ենթակառուցվածքների ոլորտում բոլոր զարգացումները՝ չափագիտություն, ստանդարտացում, համապատասխանության գնահատման լաբորատորիաներ, տեխնիկական կանոնակարգեր ի՞նչ փուլում են գտնվում  ու կցանկանայի, պարոն Քերոբյան, մանրամասնեք նաև՝ ժամանակին մեծ ծավալի վարկային միջոցներ էր հատկացված հենց հիշյալ ոլորտի զարգացման համար, այդ միջոցներից որքա՞ն է ծախսվել , ի՞նչ արդյունավետությամբ և ի՞նչ արդյունքներ ունենք ։ Որակի վերահսկողությունը նաև պետության պարտավորությունն է , բայց, ենթակառուցվածքային առումով,  նաև տնտեսության մրցակցության ու մրցունակության բարձրացմանն ուղղված  գործողություններ են»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ