«Պարոն Սարգսյան, դուք մի կողմից ասում եք սահմանային իրավիճակի ճշգրտման համար կա հանձնաժողով, մյուս կողմից ասում եք՝ ըստ իրավիճակի տեղի են ունենում բանակցություններ տեղի հրամանատարական կազմերի միջև։ Մեծ առումով չե՞ք համաձայնում, որ դա պետք է լինի կանոնակարգված»,- դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ասաց, որ փոխնախարարի խոսքերում հակասություններ կան․ «Դուք ասում եք բանակցությունը չի տապալվել, եղել է սադրանք։ Դա ոչ մեկ չի վիճում, այո, եղել է ադրանք, նախաձեռնվել է ադրբեջանցիների կողմից, դրա ապացույցը եղել է պաշտպանության նախարարության տարածած տեսանյութը։ Բայց ձեր ասածի մեջ կա հակասություն։
Ադրբեջանական մարտական դիրքերից ադրբեջանցի զինծառայողները շարժվել են հայկական հենակետի ուղղությամբ։ Այդ իրավիճակում, եթե չի եղել բնակացություն, որը ըստ Ձեզ՝ չի տապալվել, ապա այդ իրավիճակում հանրության մոտ, մեզ բոլորիս մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ կրակ չի բացվել։ Կրակ չի բացվել, որովհետև ենթադրվում է, որ նմանատիպ այլ բանակցություններ այդ ընթացքում եղել են։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա կանոնակարգվում կամ ով է որոշում, թե տվյալ ուղղությմաբ ով է բանակցում։ Մենք իրավունք ունե՞նք մեր զինծառայողների անվտանգությունը դնենք սպառնալիքի տակ, թողնենք ըստ իրավիճակային լուծումների։
Ադրբեջանի հրահրումը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ինչ դուք եք ասում, լրիվ հակասական է։ Մի կողմից խոսում եք սահմանային աշխատանքների իրականացման հանձնաժողովի գոյության մասին, մյուս կողմից խոսում եք ըստ իրավիճակի տվյալ ուղղությամբ հրամանատրների կողմից սահանային աշխատանքների հետ կապված գործունեության մասին, որը երեկ դարձել է ողբերգության հետևանք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը