Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանից «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքվեց, թե՝ արդյո՞ք Հայաստանում կա համակարգային կոռուպցիա․
«Եթե առկա է համակարգային կոռուպցիա , ապա հասարակության կյանքի ո՞ր ոլորտներում է դա ավելի ցցուն դրսևորված, իսկ եթե ՝ ոչ, մերժում եք համակարգային կոռուպցիայի դրսևորումը Հայաստանում, ինչպե՞ս կմեկնաբանեք 2022 թ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մեջ նշված փաստը, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա և թվարկված են ոլորտները»։
Հանձնաժողովի անդամի թեկնածուն, ի պատասխան Կյուրեղյանի հարցադրմանը, ասաց, որ հասարակության ընկալմամբ կոռուպցիա չկա Հայաստանում: Այդուհետ ընդդիմադիր պատգամավորը Արամայիս Փաշինյանին հիշեցրեց հետևյալը․
«2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց ձեր ազգանունը կրող մեկ այլ անձ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Արդյո՞ք համարում եք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան իրոք արմատախիլ է արված»,-հարցրեց Կյուրեղյանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուն հայտնեց, որ հարցը քաղաքական է և ինքը գնահատականներ չի տա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը