10 04 2023

Լրագրողը Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար դրամահավաք է անում

Լրագրողը Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար դրամահավաք է անում

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ ինձ բազմաթիվ նամակներ եք  գրում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան պատին տեսած  լուրից հետո տեղեկացնեմ, որ Վճռաբեկ  դատարանը մեր  բողոքը վարույթ չի ընդունել, տեղեկացնեմ նաև որ դրամահավաք եմ իրականացնելու, որ Ալեն Սիմոնյանը կարողանա փաստաբանի փողը տալ։
Հիմա հերթով։

Հիշում եք՝ 2021 թ-ի  ապրիլի 14-ին  իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները  խորհրդարանում հոտնկայս ծափահարում  էին Նիկոլ Փաշինյանին ,  այն հայտարարությունից հետո, թե «Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»։
Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես ինձ հետ:  Այս ճեպազրույցից հետո ֆեյքային արշավ էր սկսել իմ դեմ, որոշ օգտատերեր տարածել էին իմ  ու իմ  անչափահաս որդու լուսանկարները, ես ֆեյքային  հարձակումը կապել էի Ալեն Սիմոնյանի հետ ու իմ հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունեմ՝ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից:

Ֆեյքային արշավի մասին փաստել էին լրագրողական կազմակերպությունները, ՄԻՊ-ը, քրեական գործ էր  հարուցվել։ Իմ կարծիքը  ներկայացրել էի նաև իրավապահներին, հետո գործը կարճել էին,  պարզ էլ չէ, քննչական գործողություններ առհասարակ արվել էին թե ոչ։
Ալեն Սիմոնյանը դիմել էր  դատարան ՝ պահանջելով պարտավորեցնել ինձ հերքել իր մասին իմ ներկայացրած ներքին համոզմունքը:

Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել։  Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով հերքել և  վճարել 257 հազար դրամ։

Ես բողոքարեկել էի Վերաքննիչ դատարան, դատարանը վճիռը անփոփոխ էր  թողել՝ միայն հերքման  տեքստի հետ  կապված որոշ փոփոխություն էր ավել։

Բողոքարկել էինք  Վճռաբեկ  դատարան, Վճռաբեկը  այդպես էլ վարույթ  չընդունեց։

Հասկանալի  է չէ՞ շղթան, իրավապահները  ջրել էին քրեական գործը, որի օբյեկտիվ քննության պարագայում ես  փաստական տվյալներ, ապացույցներ  կունենայի։

Նշեմ, որ երեխայիս նկարը առաջինը  տարածած անձի ֆեյսբուքյան էջում  գրված էր, որ «հեղափոխության պահպաններից» է, այդ խմբակից մեկը  հետագայում անցել էր  Ալեն Սիմոնյանի մոտ գործի։

Վստահ եմ՝ իշխանափոխությունից  հետո ապացույցները մի րոպեում իրավապահները  կգտնեն, դատարաններն էլ հաշվի կառնեն ներքին համոզմունք, կարծիք արտահայտելու  իրավունքը։

Չնայած նրան, որ հիմա էլ նույն կարծիքին եմ, ներքին համոզմունք  ունեմ, ստիպված եմ  լինելու հերքել ՝ ապագայում արդեն անհերքելին։

Թող քաղաքացու վրա թքող, «ստահոդ տեղեկություն» տարածող, այս  պահին պաշտոնյան մի փոքր ուրախանա։

Երևանցի տղայի նոր նշաձող  սահմանած,  այս պահին ԱԺ նախագահի  աթոռը զբաղեցնող Ալեն  Սիմոնյանին  գումարը տալու համար վաղը ժամը 13։00-ին «Երիտասարդական» մետրոյի  մոտ իրականացնելու եմ դրամահավաք, կբացեմ նաև  հաշվեհամար, որը կհրապարկեմ։
Շնորհակալ կլինեմ աջակցության համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ