«Մարտի 31-ի երեկոյան ժամերին, սպասվում են տեղումներ հանրապետության ամբողջ տարածքում: Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, միայն հանրապետության ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կիջնի 5-6 աստիճանով, ևս 6-8 աստիճանով նվազում կլինի մարտի 31-ին: Արդեն ապրիլի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը
Նրա խոսքով ամենացածր օդի ջերմաստիճանը կգրանցվի նախալեռնային գոտիներում, որտեղ նույնպես առկա է պտղատու այգիների ծաղկում: Նշված հատվածներում օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև -4 : Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերրը: Լուսադեմին օդի ջերմաստիճանը սպասվում է 0...-2-ի սահմաններում: Ծաղկած ծառերը ցրտահարությունից պաշտպանելու համար Գագիկ Սուրենյանը հորդորում է ծխահարել։
«Նման դեպքերում մեզ մոտ բերքը պաշտպանելու գործում ընդունված է ծխարահումը, սակայն նշեմ, որ այդ ժամանակահատվածում նախալեռնային գոտիներում սպասվում են նաև տեղումներ: Արարատյան դաշտում ճիշտ է տեղումներ չկա, սակայն ջերմաստիճանի անկումը մի քանի ժամ է տևելու: Այս պահին չեմ կարող գնահատել, թե օդի ջերմաստիճանի անկումը ինչ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ըստ Գագիկ Սուրենյանի ամենառիսկայինը՝ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի նախալեռնային գոտիներն են։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը