Քամու հետեւանքով այսօր՝ մարտի 29–ին, մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։
Ինչպես տեղեկանում ենք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։
Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը