26 03 2023

Հայաստանում երկրաշարժ է եղել

Հայաստանում երկրաշարժ է եղել

Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:

3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ