Ֆրանսիայում շարունակում են բողոքի զանգվածային գործողությունները՝ ընդդեմ կառավարության որոշման, որով կենսաթոշակային տարիքը 62-ից հասցվում է 64-ի
Բողոքի ցույցերին երկրի ողջ տարածքում մասնակցում է շուրջ 1 մլն մարդ։
Ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար տեղի են ունենում բախումներ, ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ։ Ձերբակալվածների թիվը հասնում է 500-ի։ Այդքան է կազմում նաև վիրավոր ոստիկանների թիվը։
Այս մասին հայտնում են ֆրանսիական կայքերը։
Բողոքի ցույցերը տեղի են ունենում արդեն 9 օր։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում օրենքը ընդունվել է մարտի 16-ին՝ առանց խորհրդարանում քվեարկության։
Երկուշաբթի՝ մարտի 26-ին, պետք է Ֆրանսիա այցելեր Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, սակայն, պայմանավորված ցույցերով, այցը հետաձգվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը