24 03 2023

Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:40-ից (Երևանի ժամանակով 03:40-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատարների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ նշված տրանսպորտային միջոցների երթևեկությունը կվերսկսվի հատուկ կարգադրությամբ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով՝ երթևեկությունն ազատ է մյուս տեսակների տրանսպորտային միջոցների համար։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծաբեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու ավտոճանապարհով երթևեկել ձնահյուսապաշտպան թունելներով։ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ