11 03 2023

Իսկ միգուցե պարոնը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին․ Ռուբեն Մելիքյան

Իսկ միգուցե պարոնը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին․ Ռուբեն Մելիքյան

 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը՝ նշելով․

«Նիկոլական Արսեն Թորոսյանը բողոքում է։ Նեղված է։ Դիմում է հանրությանը՝ մեղադրելով մեղադրողներին։

Ինձ դա առանձնապես չէր հետաքրքրի, եթե նրա հանրային բողոքագրում չլիներ մի ուշագրավ միտք։ Անվանի նիկոլականը բառացի ասում է՝ «Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները»…

Հո՛պպա!!! Իսկ միգուցե պարոնը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին, երբ իր ղեկավարի կոչով մասնակցել է դատարանների արգելափակման «թատրոնին»։ Միգուցե արդեն խելքին հասե՞լ է, որ չէր կարելի մասնակցել անկախ պետական ինստիտուտների «հերն անիծելու» գործընթացին, որովհետև այդ աղբյուրից մի օր ջուր խմելու քո՛ հերթն է գալու, ուստի պետք չէր այն ապականել ու դարձնել կոյուղի։

Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ խելքը հասել է։ Ավելի շատ՝ կարծում եմ, որ փորձում է «կաշին փրկել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն դա չի նշանակում, որ ակնհայտ հանցանքի մեջ դեռևս չկասկածվողը կամ չմեղադրվողը անմեղ է և սուրբ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ