Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023 թ.-ին.
«Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել են հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»:
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը