08 03 2023

Աչքիս ընկավ՝ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհու «հանճարեղ» միտքը․ Իշխանյան

Աչքիս ընկավ՝ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհու «հանճարեղ» միտքը․ Իշխանյան

Իրավապտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԿԵՂԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Աչքիս ընկավ, որ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին շնորհավորելով մարտի 8-ը, այսպիսի «հանճարեղ» միտք է հայտնել․ «․․․մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»։

Համենայն դեպս, ես այս «հանճարեղ» միտքը առաջին անգամ եմ լսում։ Ինքս տեսել, շփվել եմ բազմաթիվ երջանիկի հայ կանանց հետ․․․մինչև 2020 թվականը։

2020թ․ հետո, ոչ միայն հայ կանայք, այլև հայ տղամարդիկ, եթե ոչ միայն հայ են, այլև մարդ, չեն կարող երջանիկ լինել։

Կարելի փաստել, որ 2018թ․, հատկապես 2020թ հետո երջանկությունը դարձավ իսկապես անառակների մենաշնորհը։ Իսկ թե ովքեր են այդ երջանիկները, կարծում եմ բոլորին պարզ է։

Մարտի 8-ի առթիվ, անամոթաբար շնորհավորել է նաև վարչապետուհու ամուսին-դավաճանը, որը դժբախտացրել է տասնյակ հազարավոր հայ կանանց։ Սպասելով թիվ մեկ դավաճանի խոսքին, քիչ անց շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ-դավաճանի հավատարիմ թութակ՝ ողորմելի պսևդոնախագահը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ