07 03 2023

Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծանր է

Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծանր է

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել  մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարչարությունից:

Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ