«Երբ մենք խոսում ենք անվտանգային երաշխիքներից, անվտանգային երաշխիք կարողէ լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը, ցանկացած այլ ներդրված տրամաբանություն ական է հետագա բանակցային գործընթացի համար․․․ Ես հիմիկվանից ասում եմ, երբ հրապարակվեն պայմանագրի դրույթները էնտեղ Փաշինյանի համար ինչ-որ «face saving» ա լինելու, դեմքը փրկելու հնարավորություն է լինելու , հիմիկվանից խնդրում եմ չտրվել դրան ․ գլխանց ասում եմ աշխարհաքաղաքական մուտիտ է»,-այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը