26 02 2023

Խաղաղապահները Արցախից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու

Խաղաղապահները Արցախից  տարհանել են ՌԴ 49 քաղաքացու

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժամանել էին ԼՂ: Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:

«Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հերթական տարհանումն են իրականացրել նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Միջոցառման արդյունքում դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա», -ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ