Երևանում տեղի է ունենում համաերիտասարդական ֆորում՝ «Բեկում» խորագրով։ Ֆորումը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը» շարժումը։ Շարժման հիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր խոսքում կարևորելով երիտասարդի մասնակցությունը հասարակական, քաղաքական գործընթացներում նշեց․
«Անհերքելի փաստ է, որ մինչև երիտասարդությունը պատասխանատվություն չստանձնի , թե ինչպիսի հասարակությունում ու երկրում էցանկանում ապրել և դրա համար գործուն քայլեր չանի, այդ ժողովրդի հետ կվարվեն ինչպես ուզեն, կկառավարեն ինպես ուզեն և կտանեն դեպի անդունդ։ Պետք է արդար լինենք և արձանագրենք, որ մեզ հետ վարվում են ինչպես ուզում են տանում են դեպի անդունդը, որովհետևև մենք չենք հասել այն արդյունքին , որ յուրաքանչյուր հայ մարդ ու երիտասարդ, որն ապրել է անվտանգ Հայաստանում , այդ սերունդը դեռ ամբողջական պատասխանատվություն չի ստանձնում» ։
«Այս ամիսների ընթացքում անհատապես հանդիպել ենք հարյուրավերներիհետ բուհերում, դպրոցներում անգամ՝ հասկանալու իրական խդիրը։ Արձանագրել ենք հետևյալը․ իշխանությունը երկու ուղղությամբ ակտիվ քարոզ է իրականացնում երիտասարդերի շրջանում․ առաջինը՝ քաղաքականությունը վատ բան ա, մի զբաղվեք ու մի հետաքրքրվեք և երկրորդ՝ Էն ինչի մասին ասում են և ասւոմ է ընդդիմությունը դա քաղաքանություն է ․ ստեղծվել է մի ծայրահեղ վիճակ, որ քաղաքագիտության մասնագիտությամբ սովորողներն ասում են՝ ես քաղաքականությամբ հետարքրված չեմ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը