2018թ․ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Ամուլսարի վերաբերյալ, պատասխանեց․ «Ամուլսարի խնդիրը․․․ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք մեզ պետք ա փաստ ու փաստարկ , որ Սևանի համար էդտեղ վտանգներ չկան և, այո՛, Ամուլսարի շուրջ ստեղծված վիճակը որոշակի նեգատիվ ֆոն ա ստեղծում, բայց ես ասում եմ՝ Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման հարց ա, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ էդտեղ։ Ես ասում եմ՝ երբ կլինի հիմնավորում, որ դա անվտանգ ա Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի վրա, այո՛, էդ նախագիծը կաշխատի։ Եթե պարզվի, որ վտանգ կա Սևանի համար և ջրային համակարգի վրա, ի հեճուկս որևէ բանի, ես որպես վարչապետ, թույլ չեմ տա աշխատի»։
Կառավարությունը հայտարարել է, որ Ամուլսարը, այնուամենայնիվ, դառնում է հանք, բայց չի հայտարարել՝ պարզվե՞ց՝ Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգի վրա ազդելո՞ւ է, թե՝ ոչ։
Ըստ երևույթին, քանի որ Սևանի հարցը Փաշինյանի համար Ղարաբաղի հարցին հավասար էր, իսկ Ղարաբաղի հարցում ստորագրել է կապիտուլյաիոն պայմանագիր, ուստի Սևանն էլ է նույն տրամաբանությամբ դիտարկում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը