17 02 2023

ՊՆ նախկին շենքից բռնի ուժով տեղահանված բնակիչները գիշերել են դրսում

ՊՆ նախկին շենքից բռնի ուժով տեղահանված բնակիչները գիշերել են դրսում

ՊՆ նախկին շենքից երեկ առավոտյան բռնի ուժով տեղահանված շուրջ 150 ընտանիք, որոնց թվում  հաշմանդամ տարեցներ են, մոտ 50 երեխա,գիշերն անցկացրել են դրսում։  Yerevan.Today-ի հետ զրույցում  բնակիչներից  ասացին, որ ցրտից պաշտպանվելու համար դրսում,  անվադողերով, կրակ են վառել  ու մի կերպ տաքացել։ Իսկ երեխաները մեքենաների մեջ են լուսացրել։ 

Հիշեցնենք, որ որ երեկ՝ փետրվարի 16-ի  վաղ առավոտյան, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներուժեր են կենտրոնացրել  ՊՆ նախկին շենքի մոտ, ապա մտնելով ներս՝  սկսել են գործողություններ իրականացնել , ընդհուպ՝ ուժի գործադրմամբ բնակիչներին դուրս հանել։

Նշենք , որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այս շենքը մատնվել է անտերության։2020 թվականի վերջից կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։

Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, մինչև 2022թ․ ապրիլ ամիսը, երբ այն կառավարության որոշմամբ հանձնվեց ՊԵԿ-ին, որն էլ դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով ազատել տարածքը քաղաքացիներից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ