«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվել է փուլային եղանակով. 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար համակարգը կսկսի գործել»,-այս մասին, հրավիրված մամուլի ասուլիսում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար։ Համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակում փաթեթի արժեքը բոլորի համար նույնն է լինելու, բայց պետության սուբսիդավորման չափը տարբեր կլինի։
«Փաթեթը ներառելու է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ուռուցքների, դիաբետի և տարածված այլ հիվանդությունների բուժումը, այդ թվում թանկ արժեցող վիրաբուժական միջամտությունները։ Այստեղ ներառվելու են նաև սքրինինգային ծրագրերը, պրոֆիլակտիկ միջոցները, ամենամյա բուժզննումները, դեղամիջոցներով բուժումը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը