11 02 2023

Շրջափակման հետևանքով ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը

Շրջափակման հետևանքով ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը: Արցախի  Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը  «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, որ  շրջափակման պատճառով     տուժել է տնտեսության 41 ոլորտ:

«Տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների, արտադրության, միրգ-բանջարեղենի մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե  իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակում կացության ապահովումը»,-նշել է Ա. Մուսայելյանը՝ հավելելով, որ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ  տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության  պատճառով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ