10 02 2023

Արտադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող մի մեծ բլոկ դուրս է մնացել այստեղից․ Լիլիթ Գալստյան



 Նեկայացնելով արտադպրոցական կրթությանն առնչվող նախագծի վերաբերյալ իր դիտարկումները «Հայասատան» խմբկացության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախ դրական որակեց այն, որ իր առաջարկների զգալի մասն ընդունվել է,  ապա հիշեցնելով նախօրեի ելույթում  արտահայտած որոշ մտքեր, նաև ընդգծեց, որ լիազոր մարմինը տվյալ նախաձեռնությամբ խիստ հատվածական լուծումներ է տվել․

 «Պետությունը չունի արտադպրոցական կրթության վերաբերյալ հայեցակարգ, ռազմավարություն և դրանից բխող գործողություններ։ Հակառակ այն հագամանքին, որ ուղղությունները սահմանավել են,  ամեն դեպքում արտադպրոցական կրթական ծրագրեր իրակացնող մի մեծ բլոկ դուրս է մնացել այստեղից այդ թվում՝  երաժշտական ու արվեստի դպրոցները»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ խմբակցությունը  ձեռնպահ է քվեարկելու ներկայացված նախագծին։    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ