Խորհրդարանը քննարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի ՀՀ տարածքում քաղաքացիներին տրամադրվող վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները պետք է տրամադրեն ՀՀ դրամով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց, թե՝ որո՞նք են այն ռիսկերը , որն առաջացնում է նախագիծը՝ և՛ արժութային շուկայում, և՛ բանկային շուկայում։
«Ձեր առաջարկով ներքին արժութային սահամանափակում է տրվում, որը նվազեցնելու է մեր ազգային արժույթի լիկվիդայնությունը, երկրորդը՝ արժութային ռիսկը չի վերանում, Դուք վարկային հարաբեությունների, մի կողմից ուղղակի կարգավորման միջոցով, այդ ամբողջ արժութային ռիսկը տեղափոխում եք բանկեր և, հետևաբար, արժութային ռիսկը նվազում է, բայց տոկոսադրույքը կբաձրանա, երրրոդ հարցը վերաբերվում է քաղաքացուն, որն ըստ էության զրկվում է ընտրության հնարավորությունից , այսինք՝ բարձր ռիսկով ցածր տոկոս, օրինակ արժութային վարկի դեպքում, թե բարձր տոկոս՝ ցածր ռիսկ, ազգային արժութային վարկի դեպքում, և , ասում եք ռիսկերը բարձր է և հնարավոր է արտարժութային վարկի դեպքում չկատարեն պարտավորությունները, ունե՞ք վիճակագրություն, որ էապես բարձր է ռիսկը չկատարման՝ արտարժությաին վարկերի դեպքու մ, քան՝ ազգային արժույթով արտահայտված վարկերի դեպքում»,-հետաքրքրվեց Թադևոս Ավետիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը