«Իրապես, արտադպրոցական դաստիարակությունը դիտվում է կրթական շղթայի կարևրոագույն մաս և պետությունը պետք է այս խնդրին վերաբերվի այն մեկնակետից, թե մարդկային կապիտալի զարգացմանը ինչպես է վերաբերվում»,-այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Լիլիթ Գալստյանը՝ ներկայացնելով արտադպրոցական կրթության հետ կապված խնդիրները։
«Գործ ունենք չկանոնակարգված մի ահռելի դաշտի հետ, որն անհրաժեշտություն է առաջացնում, որպեսզի մենք արտադպրոցական դաստիարակության և կրթության առնչությամբ ունենայինք առանձին օրենք։ Այս հարցին վերաբերվում ենք հակառակ մեկնակետից, որովհեև չունենալով այս ոլորտում հայեցակարգ, ռազմավարություն նաև՝ ծրագիր շատ ճիշտ կլիներ ունենայինք ռազմավարություն հայեցակարգ , ծրագիր, հետո որոշեինք, թե ինչ գործողություններով ենք գնում»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ թվարկելով ոլորտին առնչվող խնդրները։
«Խնդիր է ոլորտի մանկավարժների սոցիալական երաշխիքները, որը օրենսդրական կարգավորման առարկա պետք է դառնա։ Ատեստավորումից առաջ ճիշտ կիներ, ոլորտի մանկավարժների համար լիազոր մարմինը վերապատրաստման դասընթացներ կազմակերպեր, հետո պահանջեր ատեստավորում»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը