09 02 2023

«Անտեր մնա Բաջազլվա պոեզը»․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության մասին



«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր  հարաբերությունը բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ։  Այո՛, ես հաստատում եմ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել ․ այո՛, ոչ միայն Եվրոպայում, այլև՝ Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից, նաև՝  Միացյալ նահանգներում»,-այս ամսին ԱԺ իր ելույթում ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի  և Ռուսաստանի  հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել , ինչպես՝ այսօր, Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է․  ճիշտ է,  իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չէ, բայց դե Սովետի թվին մի  խոսք կար՝  ասում ենք պարտիա հասկանում  ենք  Լենին , այնպես որ պետք չէ պատրանք ստեղծել, թե՝ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են , Ղազախստանն էս չարեց, Բելառուսն այն չարեց  և այլն»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ