06 02 2023

Երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է, վտանգ չկա, բայց պետք է զգոն լինել․ երկրաբաններ



Տարածաշրջանում ակտիվացել են երկրարշարժերը․  Թուրքիայում և Սիրիայում այսօր  առավել ուժգնությամբ են  եղել , օրեր առաջ էլ ուժգին երկրաշարժ էր գրանցվել Իրանում․ թե, որքան կշարունակվեն հետցնցումները, և որքանո՞վ է ռիսկային գոտում Հայաստանը, Yerevan.Today-ը զրուցել է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանի և Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ։ 

«Երկու  ուժեղ սեյսմիկ ցնցում է եղել Թուրքիայի արևմտյան հատվածում, Միջերիրական ծովից ոչ հեռու, և՝  բազմաթիվ ավելի թույլ ցնցումներ․ իմ կարծիքով  գործ ունենք  զույգ երկրաշարժերի հետ , որը նկատվում են  Թուրքիայում հիմա և Իրանի Ահա քաղաքից ոչ հեռու գտնվող օջախում ։ Մեր տարածքից բավականին հեռու է,  հարում է արևելաանատոլիական ակտիվ խզվածքին  որը, որքանով ես տեղյա եմ, անմիջապես կապ չունի մեր տարածքի սեյսմածին ակտիվ խզվածքների հետ և այս հանգամանքը, և հեռավորությունը բերեցին նրան , որ ՀՀ տարածքում այս երկրաշարժերը չեն զգացվել»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ