Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը:
Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ հաստատությունների շրջանում կան որոշակի վնասեր, ճաքեր, փլված առաստաղ, պատեր:
Հայտնի են նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետեւանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը