Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 50, վիրավորվել 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։
«Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունի և հարակից տարածքում տեղի ունեցած երկու հաջորդական երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները եղել են Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։
Երկրաշարժի առաջին ցնցումը 7,7 բալ ուժգնությամբ էր՝ Իսքենդերունի հյուսիսային շրջանում, երկրորդը՝ 6,4, Թուրքիա-Սիրիա սահմանին։ Հաջորդական երկու երկրաշարժերը տևել են ավելի քան 2 վայրկեան»,- գրում է շաբաթաթերթը։
Նախարարության տվյալներով՝ երեք նահանգներում մինչև այս ժամը արձանագրվել է 50 զոհ, 200 վիրավոր։
Ըստ «Գանձասար»-ի՝ ղոհերի մեջ հայեր էլ կան։
Նշվում է, որ շենքեր էլ են փլվել։ Փրկարար աշխատանքները շարունակում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը