01 02 2023

Շուրջ 50 հայկական բեռնատար կա Լարսում կանգնած. armeniasputnik.am

Շուրջ 50 հայկական բեռնատար կա Լարսում կանգնած. armeniasputnik.am

Շուրջ 50 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսով Ռուսաստանից Վրաստան ճանապարհը բեռնատարների համար մեկ գիշերով փակվել է։ Մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել էր։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը պարզաբանեց, որ նման իրավիճակում մի քանի կիլոմետրանոց հերթեր չեն լինի, իսկ բեռնատարները մի քանի ժամում կհատեն սահմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ