31 01 2023

Մենակ ներողություն խնդրելը շատ քիչ է, պետք է արժանի պատիժ ստանա․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին



«Եռաբլուր»-ի միջադեպի հետ կապված այսօր  վերջին առերեսման էին հրավիրվել զոհված զինծառայողների ծնողները։  

«Հերովդեսը 2000 մանուկ կոտորեց, պատմության մեջ մնաց մանկասպան, էս մարդը 5000 երեխա սպանեց հայրենիքի կեսը տվեց, բայց  Աստծո տեղ են ընդունում։  Մենակ ներողություն խնդրելը շատ քիչ է, պետք է արժանի պատիժ ստանա»,-ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ խոսքն ուղղելով Նւիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։

Մանրամասները՝  տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ