«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այս ամիս հարցում է արել ՀՀ քաղաքացիների շրջանում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հարցերից մեկը եղել է հետևյալը․ «Ձեր կարծիքով ո՞ր երկիրն է/երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար»
Պատասխանները, որ ներկայացրեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, բաշխվել են հետևյալ կերպ․
Ռուսաստան – 49,4 տոկոս
Հայաստան – 35,6 տոկոս
ԱՄՆ – 23,0 տոկոս
Ֆրանսիա – 22,8 տոկոս
Իրան – 6,7 տոկոս
Արցախ – 4,6 տոկոս
Բոլոր երկրները – 3,5 տոկոս
ՀԱՊԿ – 1,9 տոկոս
Թուրքիա – 1,5 տոկոս
Այլ – 8,2 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել – 2,3 տոկոս։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը