30 01 2023

Իսրաելում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել էր դեռ վաղուց՝ մեկ դավաճանի պատճառով․ Zham.am

Իսրաելում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել էր դեռ վաղուց՝ մեկ դավաճանի պատճառով․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Այն, որ վերջին պատերազմի պարտությունից հետո հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց ողջ աշխարհով մեկ, գիտեն բոլորը: Իսրայելում հայերի հանդեպ տրամադրությունների փոփոխությունները ունեն մի քանի պատճառ: Նախ վերջին արցախյան պատերազմը շեշտակի մեծացրեց Ադրբեջանի դերը և հակառակը՝ միաժամանակ նվազեցրեց Հայաստանի նշանակությունն իսրայելական հանրության համար: Դեռ մինչև պատերազմը, Իսրայելում Ադրբեջանին համարում էին ռազմավարական դաշնակից, օգնում այդ երկրին, հույս ունենալով, որ Բաքուն կարող է տրամադրել իր տարածքը Իրանի դեմ հետախուզական նպատակներով: Մինչ պատերազմը Բաքուն արդեն դարձել էր իսրայելական զենքի հիմնական գնորդներից մեկը:

Բացի այդ, Իսրայելում Ադրբեջանին դիտարկում էին որպես մի երկիր, ով կկարողանա օգնել Թել-Ավիվին բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է աջակցել Թուրքիային և Ադրբեջանին իրենց պանթուրքիստական ծրագրերի կյանքի կոչման հարցում։ 

Իսրայելը թուրքական աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու միջոցով փորձում է թուլացնել իր հանդեպ բացասական տրամադրությունները իսլամական աշխարհում:

Վերջին պատերազմից հետո, որտեղ Ադրբեջանը հաղթանակ տարավ, Իսրայելում շեշտակիորեն մեծացավ Ադրբեջանի դերն ու նշանակությունը:

Թել-Ավիվում նույնիսկ համարում են, որ Ադրբեջանին կարելի է օգտագործել Իրանի դեմ ապագայում ռազմական գործողությունների համար: Ինչպես որ Ուկրաինային օգտագործում են Ռուսաստանի դեմ: Այստեղ հաշվի են առնում նաև Իրանի ադրբեջանական համայնքի գործոնը, որի միջոցով պիտի փորձ արվի կազմալուծել Իրանի պետականությունը:

Այս ամենի հետ մեկտեղ, Իսրայելում հայերի հանդեպ խիստ բացասական տրամադրություն էր առաջացել 40 տարի առաջ, երբ հայերից մեկը, փաստացի կաշառքի դիմաց, վաճառեց համայնքին պատկանող տարածքներից մեկը:

Խոսքը Երուսաղեմի արքեպիսկոպոս Շահե Աջամյանի մասին է, ով կաշառքի դիմաց Երուսաղեմի քաղաքապետարանին վաճառեց պատրիարքարանի հողերի մի մասը։ Դրանից հետո նա պարզապես փախավ Երուսաղեմից ու ընդհանրապես Իսրայելից։ Եթե​​ տեղի հայերը հրեաների ու արաբների հակամարտությունն ընկալում էին, որպես անխուսափելի չարիք, ապա սեփական արքեպիսկոպոսի դավաճանությունը համարվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պատմության իսկապես ամոթալի էջը:

Հիշեցնենք, որ հայերը ապրում են Իսրայելում, ավելի քան 2000 տարի:

Ավելին, երբ այդ քաղաքն անցավ մահմեդականների ձեռքը 1291 թվականին, այստեղից փախան գրեթե բոլոր քրիստոնյաները, բացառությամբ... հայերի: Մեզ հաջողվեց ինչ-որ ձևով պայմանավորվել մահմեդականների հետ, չփոխելով հավատքը և մնալ այս Սուրբ հողում և ապրել:

Մինչև 1948 թվականը, երբ Իսրայելը դեռ չէր հռչակել իր պետականությունը, այստեղ ապրում էին մոտ 50 հազար հայեր: Պատերազմի պատճառով հայերի մեծ մասը հեռացան երկրից:

1967 թվականի պատերազմից հետո, հայերի թիվը կրճատվեց մինչև մի քանի հազարի:

Սակայն հայ համայնքն ամենացավոտ հարվածը ստացավ հենց ներսից: Փաստացի, մեկ մարդու դավաճանության արդյունքում հայերը կորցրին ոչ միայն տարածքներ, այլև հայերի իմիջին մեծ հարված հասցվեց: Մեզ սկսեցին դիտարկել, որպես դավաճաններ ունեցող ազգի, որին կարելի է նաև հաղթել, ներսից գտնելով դավաճաններ:

Ի միջի այլոց, այդ դավաճանին հայերը ոչ մի վնաս չհասցրին, նա պարզապես հեռացավ Իսրայելից ու անհետացավ հայության ուշադրության կենտրոնից: Այդ արարքից հետո Իսրայելի վերնախավն իր համար հետևություն կատարեց, թե ի՞նչ բարքեր են իրականում տիրում հայերի մեջ, և ոնց կարելի է «պայմանավորվել» իրենց հետ, անհրաժեշտ պահին:

1988-ի շարժումն ու հայերի հաղթանակները 90-ականներին, արմատապես փոխեցին հայերի հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, այդ թվում նաև Իսրայելում:

Մինչդեռ վերջին չորս տարվա ընթացքում, մեր հանդեպ կրկին փոփոխվեց վերաբերմունքը ողջ աշխարհում, վատ իմաստով, իհարկե, որից անմաս չմնացին նաև Իսրայելում:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ