Ավելի քան 1,5 ամսվա բաժանումից հետո «Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները հասել են Ստեփանակերտ: Արցախում մի խումբ ծնողներ ու հարազատներ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ են դիմավորել Երեւանից ժամանող սաներին:
Գայանե Հակոբյանը Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից է հասել Ստեփանակերտ, որ րոպե առաջ տեսնի դստերը, Սիլվա Հովհաննիսյան էլ թոռանը խոստացել էր անձամբ գալ ու դիմավորել:
Ստուդիայի Արցախում մնացած սաները փուչիկներով եկել էին դիմավորելու իրենց ընկերներին:
Արդեն Ստեփանակերտ հասած պարուհիներից Մարիա Ղարիբյանը նշեց, որ Վրաստանում կայացած միջազգային մրցույթում զբաղեցրել են 4-ր տեղը. «Արդեն հետ գալուց իմացանք, որ ճանապարհը փակվել է: 7 ժամ մնացինք դրսում՝ մտածելով, որ կբացվի, հետո հասկացանք, որ դեռ երկար է շարունակվելու, գնացինք հյուրանոց: «Ամեն ինչ, բոլոր զգացողություններս խառնվել են իրար՝ կարոտը, ուրախությունը»:
Ստուդիայի պարուսույց Լարի Ավանեսյանն էլ ասաց, որ մինչ օրս չեն կարողացել մրցույթում ունեցած հաղթանակը նշել, քանի որ Արցախում չէին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը