30 01 2023

Նվազագույնը սահմանված է 75 հազար դրամ, բայց հանրախանութներում և դպրոցներում՝ խղճուկ աշխատավարձով են ․ Սարգսյան

Նվազագույնը սահմանված է 75 հազար դրամ, բայց հանրախանութներում և դպրոցներում՝ խղճուկ աշխատավարձով են ․ Սարգսյան

Ոսկան Սարգսյանը գրում է․

Նվազագույնը սահմանված է 75 հազար դրամ, սակայն հանրախանութներում եւ դպրոցներում՝ խղճուկ աշխատավարձեր

2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել, 68,000 ՀՀ դրամից դարձել 75,000 ՀՀ դրամ : Կառավարության այս որոշումը էական ազդեցություն չի ունեցել ։ Տավուշի մարզում մեծ խանութներում աշխատողներ կան, ովքեր օրական աշխատում են 10-12 ժամ, նույնիսկ ՝շաբաթ օրերը , սակայն վարձատրվում են 50-60 հազար դրամի չափով։ Նրանց մի մասը որպես աշխատողներ ձեւակերպված չեն, նրանց համար գործատուն պետական բյուջե սոցիալական վճար չի մուծում։ Տավուշի մարզի փոքր դպրոցներում ուսուցիչներ են աշխատում, ովքեր դրույքից պակաս դասաժամ ունենալով՝ ստանում են մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ինչն ավելի քիչ է, քան նույն դպրոցի հավաքարարի ռոճիկը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ