30 01 2023

Դպրոցների մոտ երթևեկության կանոններ կփոխվեն



«Օրինակ, դպրոցների մոտ առավելագույն արագության կարող է սահմանվել մինչև 20, 30 կամ 40 կմ/ժամ, սակայն ժամը 3-ից հետո կամ հանգստյան օրերին էլի նույն նշանը տեղադրված է և վարորդները ստիպված են դանդաղ երթևեկել։ Այդ դեպքերում մենք կարող ենք տեղադրել փոփոխվող նշան, որ ենթադրենք, արագությունը սահմանափակենք 40, իսկ դրանից հետո նորից 60 կմ/ժամ, որ իզուր արհեստական խցանումներ չառաջացնենք»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ճանապարհային նշանների փոփոխություններ են տեղի ունենում, քանի որ Հայաստանում վաղուց չի փոխվել, սակայն ի հայտ են եկել նոր երթևեկության միջոցներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ