31 12 2020

ՃՈ-ն հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

ՃՈ-ն հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,– ասվում է ՃՈ տարածած հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ