29 01 2023

Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում․ Ավիացիոն փորձագետ

Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում․ Ավիացիոն փորձագետ

Ավիացիոն փորձագետ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարձակվել է Իրանի վրա.

Ադրբեջանական զորքը կուտակված է ՀՀ սահմանին.

ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանություն է խոստացել Իրանի հարձակման (?) դեպքում.

Իսրայելը վերջին 2 տարում հարաբերութնունները կտրուկ լավացրել է Մերձավոր Արևելքի իսլամական ամենաազդեցիկ պետությունների` Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ.

Իրանի շրջափակման վերջին ակտը` ՀՀ հարավը կտրելու ակցիան հասելա ավարտին.

Ռուսաստանն աշխարհի իզգոյնա դարձել ու այլևս գործոն չի հանդիսանում ոչ մի տարածաշրջանում.

Տարածաշրջանը եռումա, ժայթքումա, արյունի հոտը օդում կախվածա.

Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում:

Թե՞ պարեկներին նոր ջիփեր բաժանելն ու վրդովմունքից քեզ անիծող ծնողներին Եռաբլուրում «բերետներով» շրջափակելը մեր վերջին նորություններն են լինելու ....»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ