25 և ավելի տարիներ Հայ Առաքելական եկեղեցին Հայստանի Զինված ուժերում հոգևոր ծառայություն է մատուցում։ Այս համագործակցությունը ահռելլի կերպով ազդել է բանակի ներսում միջադեպերի, սպանություների,, ինքնասպանությունների վիճակագրության վրա, և հաճախ է խոսվում այն մասին, որ բանակ-հոգևոր սպասավոր կապը շարունակություն է գտնում հանրային մակարդակում։ Գնդերեցների ծառայությունը բանակում փոխել է բանակից հասարակություն վերադարձող հայի կերպարը, մտածողությունը վարքը․․․
«Գնդերեց» կոչող 56 հոգևոր սպասավորները բանակում խիստ արդյունավետ աշխատանքից զատ հաճախ հարկադրաբար նաև զինվորական ծառայություն են իրականացնում պատերազմական վիճակում, նրանք քառօրյա պատերազմին, նաև 44- օրյա պատերազմի օրերին ռազմի դաշտում խաչով ու զենքով կռվել են թշնամու դեմ՝ ամենաթեժ մարտերի ժամանակ։
Թիկունքային մասում և ռազմաճակատում գնդերեցները օգնել են զինվորին, երբեմն նաև մկրտություներ են կազմակերպել կրակոցների տակ, որովհետև այդպես է ուզել ու ցանկացել զինվորը։
Բանակում քահանանաների ներգրավվածության մասին է Yerevan.Today-ի պատրաստած տեսանյութը՝ նվիրված Հայոց Բանակի օրվան։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը