27 01 2023

2 բենզալցակայանի աշխատանք դադարեցվել է

2 բենզալցակայանի աշխատանք դադարեցվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Արդյունքում՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել են «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա, 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան, 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը  դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ