44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ: Ակցիայի ժամանակ զոհված զինծառայողի հայրն ասաց, որ Նիկոլը միշտ ոգևորված ու հիացմունքով է խոսում ոստիկանությունից, պարեկներից, բայց երբևէ չի խոսել բանակից կամ ՝ զինվորից․ « Եթե ուշադրություն դարձրել եք, կառավարության նիստում, անունը դրա չեմ ուզում տալ, անընդհատ ասում է ոստիկանական համակարգ ենք ստեղծում, բարեփոխում, բայց մի անգամ չի խոսել բանակի , զինվորի մասին խրախուսական մի բան չի ասել , ինֆորմացիա ունենք , որ շատ զինվորականներ դուրս են ուզում գալ բանակից ու մտնել պարեկային ծառայություն»,-ասաց նա՝ հավելելով, որ բանակը նպատակային քանդում են։
Հիշեցնենք, որ որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը