ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:
Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։
«Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:
Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը