News.am-ը գրում է․
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը:
Գոռը Դիլիջանից էր: Համայնքապետարանից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Գոռը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, սովորել էր Դիլիջանի թիվ 2 դպրոցում:
Գոռն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր: Գոռի հայրը շինարար է, մայրն աշխատում է թխվածքի արտադրամասում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը