19 01 2023

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղղված գրություններ եմ ստորագրել՝ Արցախի իրավիճակի հետ կապված․ Օհանյան



Ինչպե՞ս է ընդդիմությունն օգտագործում խորհրդարանական հնարավորությունները՝ Լաչինի միջանցքի հարցի լուծման ուղղությամբ։  Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ  հարցին ի պատասխան  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց․

«Խաղաղությունը երբևիցե չի կարող անվտանգության երաշխիք լինել , խաղաղությունն ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար արժեք է ՝ երաշխիքների համադրմամբ օգտագործմամբ ձևավորված արդյունք, իսկ այդ երաշխիքները կարելի է դասել երկու ուղղությամբ , առաջինը ազգային երաշխիքն է»,-ասում է Սեյրան Օհանյանը՝ հավելելով․ «Այսօր ՀՀ իշխանությունները պետք է SOS հայտարարեն այն, ինչ մենք արդեն երկար ժամանակ է քննարկում ենք, որպեսզի ձևավորվի համապատասխան այլընտրանքային շտաբ, Արցախի ներկյացուցչության շրջանակներում, և առաջին հերթին, հումաիտար  խնդիրներ իրականացնելու առումով, մենք օգնենք Արցախի հանրապետությանն ու Արցախի ժողովրդին։

Նրա խոսքով երկրրդ երաշխիքը միջազգային երաշխիքներն են և այդ միջ․  երաշխիքները արտաքին քաղաքականությունն է,  բանակցային այն բոլոր հնարքներն են, որ հայ ժողովուրդը պետք է օգտագործի՝ ազդելու և՛ միջազգային հանրության վրա,  և՛  Ադրբեջանի վրա։

«Ընդդիությունը և մեր խմբակցությունը բոլոր հանդիպումներում բարձրաձայնում ենք այդ հարցերը , քիչ առաջ գրություններ եմ ստորագրել  միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների , Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջ․ այլ կազմակեպությունների ղեկավարությանը՝  ևս մեկ անգամ շեշտելով այն իրողությունը, հումանիտար աղետալի վիճակը, որը ստեղծվել է  Արցախում։ Անձամբ անմիջական կապի մեջ եմ, ըստ անհրաժեշտության,  Արցախի իշխանությունների հետ և կարծում եմ Արցախի իշխանությունները, բացի ընթացիկ հարցեր լուծելուց, փորձում են Արցախի ճակատագիրը  դնել ծրագրային ռազմավարական հենքի վրա։  Մեր ընդդիմության ուժերի ներկայացուցիչները նաև հումանիտար խնդիրներ են փորձում լուծել Արցախի համար»,-վստահեցրեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ