«Աչքովս ընկավ՝ Անդրանիկ քոչարյանի՝ օրերս արված հայտարարությունը , թե՝ «դիրքերը , որ փոխվել են նաև տվել ենք հնարավորություն, որ ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունենան՝ տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո իրենք շատ սակավախոս են, և ասում են, որ Նոր տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»։ Այո՛ եղել ենք առաջնագծում և Տավուշից մինչև Կապան՝ Ներքին Հանդ մեր ընդդիմադիր պատգամավորներն այցելել են առաջնագիծ, շատ բան ենք տեսել դրա համար էլ քչախոս ենք, աչքերում կրակով զինվորների ենք տեսել , սեփական դիրքը կառուցող ու հպարտացող հրամանատարի ենք տեսել , տեսել ենք հիվանդություններով դժվար քայլող , բայց՝ ազատամարտիկի ոգին պահող կամավորների, տեսել ենք, հպարտացել ենք, բայց տեսել ենք նաև շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել ։ Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը եղել են Ջերմուկի առաջնագծում, որ մոտենաք հարցնեք շատ բան կպատմեն և դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ ոչ թե լավ բան ասելու մեջ քչախոս ենք, այլ՝ երկիրը սիրում ենք։ Երբ քչախոս ենք, քչախոս ենք հանրության առաջ որ թշնամին ինչ -որ բան չանի , ներսում Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղարկելու էն ամեը , ինչ տեսել ենք»,-Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին հիշեցնելով , որ Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը