Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ հեռանում է հանձնաժողովի կազմից՝ ի նշան կառավարության դեմ բողոքի, որը մերժել էր իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը։
Նա որոշել է տեղափոխվել պետաիրավական հարցերի հանձնաժողով։ Ի դեպ , Գեղամ Նազարյանը նախաձեռնել էր «Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորականների ընտանիքների երաշխիքների մասին» օրինագիծը։
Պատգամավորի խոսքով, եթե օրենքն ընդունվեր, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կկարողանային հիպոթեկային վարկ վճարել, ծածկել բուժման և սոցիալական այլ ծախսեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը