10 01 2023

Իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին․ Զաքարյան

Իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ  ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին․ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ, Արտակ Զաքարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը  միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ. ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար:

Սա ասում է մի մարդ, ով իբրև թե բանակցել է նույն Ալիևի հետ, որը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է որպեսզի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Ախր, սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ ենք մենք այսքան անբախտ: Ինչո՞ւ  ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ