10 01 2023

2018 թ․-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չպետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․ Փաշինյան



«2018 թ․-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չպետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա  խոսքոով,ամբողջ  միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է Ադրբեջանի մաս,
Ըստ Փաշինյանի՝  ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը, խոսույթը, ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, ինչը իր հետ բերել է հետևանքներ:

«Դեռևս 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրն ու ԼՂ  հարաբերությունները, այլ  ԼՂ ժողովուրդը պետք է որոշի, ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի,  այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս համատեքստում պետք է որոշվի հարցը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ