Ձյան տեսքով տեղումների և բքի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին դժվարացել է երթևեկությունը: Jnews-ի փոխանցմամբ՝ ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին մարդատար ավտոմեքենաների տեղաշարժն իրականացվում է սովորական ռեժիմով, տրանսպորտի այլ տեսակների համար ճանապարհը փակ է։ Այս մասին Jnews-ին հայտնել են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումները մասամբ հանվել են, ճանապարհները մաքրում են ձնից, մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ձյան և մերկասառույցի պատճառով կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է։
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ միայն հակաավալանշային թունելներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը