Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
22.01.2023 թ. - «Օտար լեզուներ»
29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»
05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը