«Նախևռաջ պետք է շատ հստակ արձանագրենք, թե Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն ինչ է։ Մենք սահուն կերպով ոստյուններ ենք կատարում Արցախի կարգավիճակից դեպի ինքնորոշում, հետո՝ անվտանգության ապահովում ՝ առանց անդրադառնալու այն նախապայմաններին ու հնարավորություններն, թե ինչպես կարող է Արցախի ժողովուրդն անվտանգ ապրել մի պետւթյան կազմում, որտեղ ամեն օր հայերի դեմ քարոզչություն է իրականացվում, ամեն օր հայտարարությունների մակարդակում հավակնություններ են դրսևորում անգամ Հայաստանի բուն տարածքների նկատմամաբ։ Եվ խաղաղասիրական թեզերը, որոնք ժամանակին շրջանառվեցին և այսօր, կարծեմ թե, օբյեկտիվ իրականությունից ելնելով ավելի ցածր ձայնով են արտաբերում, բացարձակ համարժեք չեն այն ագրեսիային , որը դրսևորում է ՝ խաղաղությունը կռելու ենթակա մյուս սուբյեկտի կողմից։
Ի՞նչ պետք է անել․ առաջին հերթին համազգային մոբիլիզացիա է պետք , այն իրականացնելու համար մենք հայտնվում ենք փակ շղթայի շրջանակներում։ Առաջին՝ համազգային մոբիլիզացիայի համար պետք է համընդհանուր վստահություն ունեցող կամ իր գոծողություններով որոշակիորեն կանխատեսելի իշխանություն, երկրորդ՝ մեն պետք է ունենանք հանրություն, որը համախմբվել էայդ իշխանության շուրջ։ Հիմա պետք է ձևավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ հնարավոր լինի կատարել համազգային համախմբումը ։ Ես օրգանիկ հակակրանքչունեմայս իշխանություններինկատմամբ ,պարզապեսօբյեկտիվ իրականությունն այնպիսին է ,որ չի ստացվելունման համախմբումն այսիշխանությունների շուրջ , չի ստացվելու և վե՛րջ, որովհետև այս իշխանություններն իրենց վարքագծով ցույց չեն տվել բավարար կամք,որպեսզի նրա շուրջ համախմբվի հասարակությունը։ Հնարավոր չէ, տարերային հայտարարություններով, իրարամերժ, հակասական մտքերով ու դիրքորոշումներով մարդկանց համախմբել ։ Հախմբելու համար պետք է կայունություն , հայտարարությունների հետևողականություն, սկզբունքանություն»,- այս մասին Երկիր Մեդիա հ/ը-ի եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը