28 12 2022

Փարիզում մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի



2022թ. Դեկտեմբերի 27-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում տեղի ունեցավ Ֆրանսահայերի մշակութային միություն" ասոցիացիայի և հայրենասեր անհատների կողմից նախաձեռնած բազմամարդ (մոտ 350 մարդ) հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի և արցախահայության։

Ներկա էին Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր Հայրերը, Թեմի  առաջնորդ Հոգեշնորհ Տէր Գրիգոր Վարդապետ Խաչատրեանի ներկայությամբ, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, Ռենե Լեւոնեանի գլխավորությամբ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ,  ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, իրենց անդամների հետ, ֆրանսահայ մշակութային գործիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր, Եվրոպայում բնակվող հայեր, ֆրանսիացիներ ու օտարերկրացիներ։

Մեզ էին միացել նաեւ, ֆրանսիական մամուլի ներկայացուցիչներ, ներկա էր նաեւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամ` Ժան-Քրիստոֆ Բույսոնը, "Figaro Magazine" -ի փոխտնօրենը:

Մեր կոչերն էին աշխարհին` "Շուտափույթ բացել Արցախի միակ ԿՅԱՆՔԻ ճանապարհը", "Երաշխավորված խաղաղություն Արցախին", "Արցախի եւ արցախահայության անվտանգության շուտափույթ ապահովում" եւ այլ բազմաթիվ կոչեր ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ